ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Շախմատի 16-րդ աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, իր «Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստ» մրցանակի ստանալու արարողության ժամանակ հանդես է եկել նախաձեռնությամբ՝ չթույլատրել ռուս և բելառուս շախմատիստներին մասնակցել համաշխարհային մրցաշարերին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Կցանկանայի նաև խորհուրդ տալ չվերադարձնել Ռուսաստանի և Բելառուսի շախմատի ֆեդերացիաները ՖԻԴԵ-ի հովանու ներքո», — մեջբերում է 33-ամյա Կառլսենին VG պարբերականը։
Ավելի վաղ Ղրղզստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաբուր Տոլբաևը առաջարկել էր վերադարձնել ռուս և բելառուս շախմատիստներին՝ մասնակցելու ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Հարցը քննարկվելու է կազմակերպության գլխավոր ասամբլեայում, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-22-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:
Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի շախմատի ֆեդերացիան՝ հավաքելով ստորագրություններով լի բաց նամակ, կտրուկ կերպով է արտահայտվել այդ հարցը օրակարգ մտցնելու դեմ:
Մայիսի 31-ին հայտնի էր դարձել, որ ռուս գրոսմայստեր, 2015 թվականի աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը հանվել է ՖԻԴԵ-ի վարկանիշից:
--00—ԼՀ