Գնալու եմ մինչև հաղթանակ, վերջի սկիզբը տրված է, սեպտեմբերի 22-ին՝ 14։30՝ Մարզահամերգային համալիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Այսօր մեր հայրենիքում պայքարն այլընտրանք չունի, մենք անցել ենք վերակազմավորման և ինտենսիվ հանդիպումների շրջանը։ Ասել եմ և վերստին հաստատում եմ՝ նյարդերի այս պայքարում հաղթելու է նա, ով համբերատար է, համառ ու աննահանջ։ Ես ստանձնել եմ այս առաջնորդությունը և գնալու եմ մինչև հաղթանակ։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Սեպտեմբերի 22-ին, ժամը՝ 14։30-ին հանդիպելու ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նայելու ենք միմյանց աչքերի մեջ և այդ աչքերում կասկածամտության, վախի, հուսահատության և անզորության փոխարեն տեսնելու ենք հայոց գալիք հաղթանակը։ Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը»,-ասաց նա։

--00—ՅՄ