ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ցուցաբերած քաջության և վճռականության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա դեմ է ռուսական իմպերիալիզմին և Ադրբեջանի հետ քրտնաջան աշխատում է խաղաղության պայմանագրի վրա, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը», - իր գրառման մեջ նշել է Միխայել Ռոթը՝ հավելելով, որ ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն և Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար։
--00—ՅՄ