ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը շուտով կհասնի Անկարա: Այս մասին հայտնում է ermenihaber.am։
Երթը կազմակերպվել է «Թուրքիայի ժողովրդի ներկայացուցիչների խորհրդի» կողմից: Այդպիսով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում Ինջիրլիքում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմաբազայի տեղակայման դեմ:
Շարժումը նախատեսում է սեպտեմբերի 19-ից 22-ը լինել Անկարայում, իսկ սեպտեմբերի 23-ից շարժվել դեպի Քոնիա, որտեղից էլ Ադանա: Նախատեսվում է սեպտեմբերի 28-ին ակցիան ավարտել Ինջիրլիքում:
Նշենք, որ երթն ուղեկցվում են «Հայրենասերների շարքերը համալրվում են ընդդեմ ՆԱՏՕ-ի», «Մարդասպա՛ն ՆԱՏՕ, մարդասպա՛ն Իսրայել», «Ցեղասպա՛ն ՆԱՏՕ, ԱՄՆ», «Պաղեստինի ժողովուրդը միայնակ չէ», «Թոշակառուներ, բանվորներ, հայրենասերներ հավաքվե՛ք» վանկարկումներով:
--00—ԼՀ