Հրդեհը շարունակվում է, Սյունիքով ճանապարհի խնդիրը չի վերացել, որքան էլ այդպես ներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ՀՀ Անկախության ձեռքբերումը ուրացման, նսեմացման գործընթաց է տեղի ունենում, մինչդեռ այն բավական բարդ ճանապարհով է նվաճվել, հետևողական պայքար է մղվել դրա համար, այն երկնքից չի իջել մեր գլխին։ Ղարաբաղ կոմիտեի, ՀՀՇ առաջնորդների քաղաքական ճիշտ հաշվարկի, պետական մտածելակերպի արդյունքում ՀՀ Անկախության հիմքերը առավել քան ամուր են, այդ հանգամանքը որոշ անձանց հանգիստ չի տալիս, քանի որ նրանք գնացել են այդ ամենը վարկաբեկելու ճանապարհով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արման Գալոյանը։

Բանախոսի կարծիքով,  իշխանությունն առաջ է քաշում ոչ էական հարցեր՝ հայրենասիրության, պատմական -իրական Հայաստանի հակադրություն, ԵՄ ինտեգրման, հեծանվավազքի թեմաներ, մինչդեռ՝ ՀՀ-ն  լուրջ խնդիրների առաջ է կանգնած։

«Քարոզչական մեծ աղմուկ է ստեղծվում, որի նպատակն է տեղեկատվական դաշտը լցնել ոչ էական թեմաներով, հանրության ուշադրությունը իրական թեմաներից ու խնդիրներից շեղելու համար։ Մենք երկու խոշոր խնդիր ունենք՝ պատերազմի և խաղաղության, եռակողմ հայտարարության կատարման և պետական ապարատի անգործության հարցը։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ հրդեհը պետք է հանգցնել, այդ հրդեհը շարունակվում է նաև այսօր։ Չենք կարող անտեսել եռակողմ հայտարարությունը, ճանապարհի խնդիրը չի վերացել, Փաշինյանը կարող է անտեսել, չնկատելու տալ, բայց, այն ունի այլ շահառուներ»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ՅՄ