Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

s

 

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Համլետ Ասատրյանի վարած «Nissan» մակնիշի և 33-ամյա Կարեն Մովսիսյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
 
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

 


 

--00—ՍՊ