ԵՄ-ն պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գ

Ամերիկյան POLITICO պարբերականը «Եվրամիությունը կարող է վրացիներին զրկել վիզային ռեժիմից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով» վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել:

Պարբերականը գրել է՝ Եվրամիությունը պատրաստ է չեղարկել համաձայնագիրը, որը Վրաստանի քաղաքացիներին մայրցամաքում ազատ ճանապարհորդելու իրավունք է տալիս: Նշվում է, որ դա վկայում է Բրյուսելի և այն երկրի միջև հարաբերությունների զգալի խզման մասին, որը ժամանակին ԵՄ անդամակցության համար ամենահեռանկարայինն էր։

Հինգշաբթի օրը POLITICO-ի հետ զրույցում Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է, որ «բոլոր տարբերակները սեղանին են», եթե Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի ավտորիտար հետագիծը, «կքննարկվի վիզայի ազատականացման սխեմայի հնարավոր ժամանակավոր կասեցումը»:

«Եվրամիություն-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման շրջանակներում Վրաստանը պարտավոր էր կատարել հատուկ չափանիշներ, այդ թվում՝ ապահովել հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխումը», — ասել է խոսնակը։

Հոդվածում խոսվում է նաև Կեսարիա Աբրամիձեի սպանության մասին։

Աղբյուրը՝ Aliq ge 
 

--00—ՍՊ