Սեպտեմբերի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ-ում գրանցվել է 477 դեպք, որից 132-ը՝ արտակարգ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նգն.jp

Սեպտեմբերի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 477 դեպք, որից 132-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 67, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, ուժեղ քամու, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, պայթյունի՝ 2, թունավորման՝ 4, օձի նկատման՝ 36, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 172, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 24, 57 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

--00—ԼՀ