ՑԱԽԱԼ-ը սպանել է «Հըզբոլլահի» բարձրաստիճան ղեկավարին, Իսրայելը հատուկ դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ս



«Հըզբոլլահի» բարձրաստիճան ղեկավար Ալի Քարաքին, հավանաբար, սպանվել է Լիբանանում՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին իսրայելական հարվածնբերից, հաղորդում է The Times of Israel-ը: 

ԶԼՄ-ները հայտնում են` Իսրայելի ռազմաօդային ուժերը Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» արդեն ավելի քան 800 թիրախներ են գրոհել։ «Հըզբոլլահն» էլ Իսրայելի ուղղությամբ մոտ 200 հրթիռ է արձակել։

ՑԱԽԱԼ-ը ավելի վաղ հայտարարել է՝ Իսրայելը կենտրոնացած է միայն Հարավային Լիբանանի ուղղությամբ ավիահարվածների վրա և ցամաքային ներխուժում չի նախատեսում: Իսրայելի կառավարությունը երկրի ողջ տարածքում մեկ շաբաթ ժամկետով հատուկ դրություն է հայտարարել։
 

--00—ՍՊ