Ադրբեջանական կողմը Հայաստանին կոչ է արել «վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

f

 

 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում կայացած «Ապագայի գագաթնաժողովում», ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև «խաղաղության պայմանագրին»։ Ադրբեջանական կողմը նշել է, թե պայմանագրի ստորագրման հարցում «խոչընդոտներ» կան, և որ դրանք պետք է վերացնել․

«Հենվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ մենք կոչ ենք անում Հայաստանին օպերատիվ գործողություններ ձեռնարկել մնացած խոչընդոտները վերացնելու ուղղությամբ և ընդգծում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- ասել է  Բայրամովը։
 
--00—ՍՊ