ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Իսրայելի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 25-ի առավոտյան հերթական հարվածներն են հասցրել Լիբանանի հարավին և Բեքաայի հովտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):
«Ներկայում ԻՊԲ-ն մի շարք լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանի հարավին և Բեքաայի հովտին», - գրել է ԻՊԲ-ն իր Telegram ալիքում:
Բացի այդ, զինվորականների տվյալներով, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը սեպտեմբերի 25-ի առավոտյան շուրջ 40 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի Ցֆատ հյուսիսային քաղաքի բնակելի շենքի վրա։ Ոչ ոք չի տուժել։
Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ սեպտեմբերի 23-ից Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 600-ի, 1900 մարդ վիրավորվել է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 25-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը։
--00—ՅՄ