Հույս ունենք՝ Հայաստանը «կհրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից»․ Հաջիզադե

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դ
«Այո, հիմա խաղաղության ժամանակն է, և ես հույս ունեմ, որ Հայաստանը կպատասխանի Ադրբեջանի բարի կամքին»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպմանը։
 

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարարը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ընդգծել է, որ այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն, որի իրացման համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, որը Հայաստանն իր կողմից հստակ արտահայտել է։

Հաջիզադեն ասել է, թե հույս ունի՝ Հայաստանը «կհրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից ոչ միայն խոսքով, այլև՝ գործով»։ 
 

--00—ՍՊ