Թող իրենք չգնան Էջմիածին, ես ինչու՞ կաշկանդված պետք է լինեմ ՔՊ-ով, գնալու եմ մյուռոնօրհնեքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չի պատրաստվում բոյկոտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կիրակի նախատեսված Մայր Տաճարի վերաօծման արարողությունը, քանի որ այնտեղ գտնվելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում Եռաբլուր զինվորական պանթեոնում։

 «Ես ինչի՞ չպետք է կատարեմ իմ պարտքը՝ լինելով հայ քրիստոնյա, թող իրենք չգան», - նկատել է նա։

 Մինչ այդ Էջմիածին չայցելելու իր որոշման մասին հայտնել էր նույն խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը՝ ասելով, որ իր համար ընդունելի չի գտնվել նույն վայրում մարդկանց հետ, որոնք իշխանության գալու առաջին իսկ օրից պայքարել են Հայ առաքելական եկեղեցու դեմ։

 Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ