Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Կիև․ ո՞վքեր գորգ կբարձրանան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 9, 24News

ՀԱՕԿ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Կիեւ, որտեղ մայիսի 10-ին կմեկնարկի ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին եւ մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքէջից։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

Թիմի հետ Ուկրաինայի մայրաքաղաք է մեկնել նաեւ հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաեւ մրցավար Գեւորգ Հարությունյանը։ Մրցաշարը կավարտվի մայիսի 12-ին։