Բեյրութում կներկայացվի «Հայ Իրականութիւնը Մեթր Հրաչեայ Սեդրակեանի Գրիչէն» գիրքը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 9, 24News

/

Բեյրութի Թեքեյան մշակութային կենտրոնում մայիսի 9-ին ընթերցասերներին կներկայացվի «Հայ Իրականութիւնը Մեթր Հրաչեայ Սեդրակեանի Գրիչէն» գիրքը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, բացման խոսքով հանդես կգան մի շարք գործիչներ՝ Սևակ Հակոբյանը, Պետրոս Թորոսյանը, դոկտոր Անդրանիկ Տագեսյանը, Մարլեն Սեդրակյանը, Հակոբ Գասարրճյանը: Միջոցառումը կազմակերպել է «Զարթօնք» պարբերականը՝ Բեյրութի  Թեքեյան մշակութային միության հիմնադիր մարմնի հովանավորությամբ:

Մեթր Հրաչյա Սեդրակյանը Հայոց ցեղասպանութանը հաջորդող ժամանակաշրջանի սփյուռքահայ հեղինակավոր ազգային-հասարակական գործիչ է: Նա Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից էր: Նա ղեկավարել է Ռամկավար Ազատական Կուսակցությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը եւ Հայ Երիտասարդաց Ընկերակցությունը: 1946-1948 թվականներին  նա նաև գլխավորել է Լիբանանի եւ Սիրիայի Ներգաղթի կենտրոնական կոմիտեն: