ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News
ԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունուց։
«Հերթական տեսակցությունն է եղել, որի ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,- նշեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։
Մերի Մանուկյան
--00—ԼՀ