Վարդապետյանը և Ուզբեկստանի դատախազի տեղակալը քննարկել են իրավական մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հա.jp

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը:

 Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար:

 Սվետլանա Արտիկովան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության և Համակարգող խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար:

 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան քննարկել են երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական մի շարք հարցեր:

 --00—ԼՀ