Իրանի ԱԳ նախարարը և Սիրիայի նախագահը խոսել են այն մասին, թե ինչպես դադարեցնել Իսրայելի հարձակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Screenshot_4

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը: 

Հանդիպման ընթացքում նրանք խորհրդակցել են այն մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա: Նրանք քննարկել են Լիբանանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու և ժողովրդին օգնելու հարցը: 

--00—ՅՄ