ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 5-30-ը Մոսկվայում կանցկացվի Parajanov-fest համառուսաստանյան փառատոնը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքէջը։
«Ս. Փարաջանովի անվան Մոսկվայի թատրոնը և ՌԴ -ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնը բացում են Parajanov-fest լայնածավալ փառատոնը, որին կմասնակցեն մշակույթի և արվեստի անվանի գործիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 5-ին կբացվի «Փարաջանովի ստվերները» եզակի ցուցահանդեսը, որի ընթացքում կցուցադրվեն ժամանակակից արվեստագետների 100 աշխատանք։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ