ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Իսրայելի ռազմաօդային ուժերը Բեյրութի շրջանում նոր հարվածներ են հասցրել «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքին և շտաբին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ռազմաօդային ուժերի կործանիչները, հիմնվելով ռազմական հետախուզության տվյալների վրա, թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի տարածքում գտնվող «Հըզբոլլահի» շտաբերին և այլ ենթակառուցվածքային օբյեկտներին», -ասված է բանակի հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ