ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մեկ ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 120 օբյեկտների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի ռազմաօդային ուժերի X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածների թիրախում են եղել «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի, հրթիռային ուժերի, հետախուզական վարչության օբյեկտները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ