ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը Երևանի, Մոսկվայի և Բաքվի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայաստանը ձևականորեն դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների եռակողմ մակարդակով խմբում աշխատանքային տեղաշարժ չկա»,- նշել է նա։
Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ։

--00—ՍՊ