Հետախույզները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցանքի մեջ կասկածվող հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նն

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը վերջերս ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստիի ժամանակ խխիստ հանձնարարականներ են տվել, որ ոստիկանությունը պետք է պայքար տանի նաև հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները հերթական փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերել են 2023 թվականին Երևանում աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող ու հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Լևոն Երիցյանը:

Տեղում ոստիկանները մեկնում են նշված վայր և Ղ. Փարպեցի 9 հասցեի մոտ հայտնաբերում և ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկում Լ. Երիցյանին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ