ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրի ուղղությամբ ամենօրյա և անդադար աշխատանք է իրականացվում: ՀՀ նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
ՀՀ նախագահի խոսքով՝ բոլորին էլ հետաքրքրում և անհանգստացնում է Բաքվում պահվող հայ գերիների վիճակը:
«Եթե անցյալ տարի մենք խոսեինք իրար հետ, նորից ռազմագերիների հարցը օրակարգում կար, քանի որ ավելի մեծ քանակությամբ մեր հայրենակիցներ գտնվում էին անազատության մեջ: Եվ դեկեմբերին ստացվեց, որ մենք կարողացանք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ներկայացուցիչների պայմանավորվածության համաձայն՝ 32 ռազմագերու ազատել», - ասաց նախագահը՝ հիշեցնելով, որ բավականին երկար ժամանակ այդ թեմայի շուրջ անազատության մեջ գտնվողների ծնողները, հարազատները հարցումներ էին կատարում նրանց ճակատագրի վերաբերյալ:
Նախագահը վստահեցրեց, որ գերիների վերադարձի շուրջ աշխատանքը կատարվում է անընդհատ կերպով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ