ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԱՄՆ-ի Թենեսի նահանգի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 9-ը վիրավորվել, հայտնում է տեղական ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակոցների հետևանքով կան տուժածներ, իսկ զոհերի մասին տեղեկություններ ի սկզբանե չեն եղել։
«Նեշվիլի ոստիկանությունը և շտապօգնության աշխատակիցները ժամանել են Թենեսիի պետական համալսարանի մոտակայքում շաբաթ երեկոյան տեղի ունեցած հրաձգության վայր, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 9-ը վիրավորվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, փոխհրաձգություն է եղել, որին մասնակցել են մի քանի տուժած: Նշվում է, որ նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ։
--00—ՅՄ