ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Ա լիգայի 1-ին խմբի 3-րդ տուրի՝ Լեհաստանի հետ արտագնա խաղում:
Հանդիպումն ընթանում է Վարշավայի «Նարոդովի» մարզադաշտում:
26-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան բացել է խաղի հաշիվը։ Այնուհետև՝ 37-րդ րոպեին, 39-ամյա Ռոնալդուն մեծացրել է հյուրերի առավելությունը:
Սա պորտուգալացու համար 906-րդ գոլն էր կարիերայում:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ