Երևանը իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը և ձայները․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

436088406_747174370924314_7540528262352924573_n

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա  2806 տարեկան է, նա այսօր էլ երիտասարդ է իր նոր սերունդով, այսօր էլ ժպտում է իր բնակիչների աչքերով, նա ծնվում է և երիտասարդանում իր նորածին մանուկների առաջին ճիչով, ու երբ մեր Երևանը կնշի իր 3000 ամյակը` այդ օրերին մեր սերունդները կնայեն այսօրվա կադրերը, ինչպես մենք ենք հիմա նայում հին կադրեր, կհամեմատի շենքերը, կփորձի գուշակել, թե որ փողոցը որն է, և որ շենքը ինչ տեսք ուներ, օրինակ, երբ Երևանը 2806 տարեկան էր:

Երևանը իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը և ձայները, իսկ մենք կլինենք մեր հինավուրց ու երիտասարդ քաղաքի հավերժ պատմության մի վայրկյանը:

Շնորհավո´ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք»:

--00—ՅՄ