ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ֆրանսիական ոստիկանությունը նոյեմբերին նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ում ահաբեկչություն նախապատրաստելու գործի շրջանակներում ձերբակալել է Աֆղանստանի 22-ամյա քաղաքացու, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազության հայտարարությանը։
«Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա աֆղանցու, ով կապեր ունի ԱՄՆ-ում իր հայրենակցի հետ, ով կասկածվում է ընտրությունների օրը ահաբեկչություն նախապատրաստելու մեջ»,- գրում է գործակալությունը։
Նշվում է, որ Ֆրանսիայում ձերբակալված անձը կասկածվում է ԻՊ-ին աջակցելու մեջ։
--00—ՅՄ