Փյունիկը մեկնաբանել է Մելիքյանի՝ հավաքականը գլխավորելու շշուկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դ.jpg

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հյուսիսային Մակեդոնիայի հետ Ազգերի լիգայի խմբային փուլի՝ հոկտեմբերի 13-ին կայացած խաղից հետո հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկության մասին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Այս հայտարարությունից հետո երկրպագուների շրջանում սկսվեցին քննարկումներ ծավալվել նոր գլխավոր մարզչի հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Ի թիվս մի քանի մասնագետների՝ շրջանառվում է նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անունը:

ArmSport-ն ակումբի մամուլի ծառայությունից ճշտել է՝ որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը:

«Փյունիկի» մամուլի ծառայությունից մեզ հետ զրույցում նշեցին՝ ՀՖՖ կողմից Եղիշե Մելիքյանին որևէ առաջարկ չի եղել, ակումբն էլ իր հերթին չի ցանկանում մեկնաբանել այս լուրերը, քանի որ մարզիչը գործող պայմանագիր ունի ակումբի հետ:

--00—ԼՀ