Իշխանությունը մեռնում է, իր «негодный» կադրերին է պաշտոններ առաջարկում, որ կարողանան ողջ մնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Բանակում երկու շաբաթվա ընթացքում ոչ մարտական պայմաններում, չպարզված հանգամանքներում երկու զոհ ունենք։ Անհասկանալի ինքնասպանություններ են տեղի ունենում, որևէ բացահայտում չկա, քաղաքակիրթ երկրում վարչապետն ու ՊՆ նախարարը հրաժարական կտային։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ 

Անդրադառնալով Բաքվից հնչող պահանջներին՝ Զոհրաբյանը նկատեց․ «Պատերազմի հոտ է գալիս, Ալիևը նոր տարածքներ է պահանջում ՀՀ իշխանությունից, մի քանի օր է՝ ադրբեջանական պաշտոնական կայքերը ապատեղեկատվություն են տարածում, իբր՝ ՀՀ-ն հարձակման է պատրաստվում, որ արդարացնեն իրենց ռազմական գործողությունները։ 

Փաշինյանը չի կարողանում դիմակայել նրանց, ստիպված ընդունում է Ադրբեջանի խաղի կանոնները, իրեն թվում է՝ Հայաստանը որպես միս դնելով սեղանին՝ նրանց ախորժակը զսպելու է»։ Խոսելով պաշտոնանկությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մեռնող իշխանությունը փրփուրներից է կախվում, իր «негодный» կադրերին է պաշտոններ առաջարկում, որ կարողանան ողջ մնալ։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ