ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ռուսական կողմը հաստատում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի պլանավորված մասնակցությունը Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հաստատում ենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մասնակցությունը»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«3+3»-ը տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։
Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը Թեհրանում կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։
--00—ՅՄ