ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Խորհրդարանում սկանդալային միջադեպից հետո Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը գտնվել է Կառավարության շենքում։ Ինչպես ֆիքսել է 24News-ի տեսախցիկը, վերջինս իրեն ուղեկցող մեքենաներով դուրս է եկել Կառավարության շենքից։ Ենթադրվում է, որ ԱԺ-ի միջադեպից հետո նրան իր մոտ է կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր գրեթե ծեծկռտուք էր գրանցվել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։
Մերի Մանուկյան