ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երեք մատնաքաշից երկուսը թխվում է ներմուծված հացահատկից․ եթե ուզում են նվազեցնել ներմուծումներից կախվախությունը, պետք է բարձրացնեն ցորենի ինքնաբավության աստիճանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․
«Հայաստանի ԱԽՔ-ն առաջարկում է ցորենից անցնել բրնձի:
Հայաստանում անցյալ տարի արտադրվել է 180.000 տոննա հացահատիկ, ներմուծվել է 465.000 տոննա` 2,5 անգամ ավելի: Սննունդում օգտագործվել է 386.000 տոննա, անասուններին բաժին է հասել 117.000 տոննա: Ոչ մի հատիկ բրինձ Հայաստանում չի աճեցվել, ներմուծվել է 10.000 տոննա: Տարվա ընթացքում ավելի քան 57 անգամ (!!!) ավել ցորեն է օգտագործվել, քան բրինձ:
Ինչպե՞ս է Արմեն Գրիգորյանը պատկերացնում փոխարինումը: Հասկանու՞մ է, որ ինքն առաջարկում է փոխել հազարամյակների ընթացքում ձևավորված սննդակարգը: Էդ իրենք են երևի փայտիկներվ Պեկինյան բադ ուտում, մի քիչ էլ բրինձ, որ ցույց տան, որ «պռադվինուտի» կոսմոպոլիտ են:
Հայերս հաց ենք ուտում: Հպարտ Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ կան, ում համար հացն է հիմնական ուտելիքը: Մարդիկ ոչ թե Պեկինյան բադի, այլ անհայտ ծագման սառեցրած հավի բդին են կարոտ: Գոնե գիտի՞, թե բրինձը ցորենից որքան է թանկ, ի՞նչ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում ոչ բարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցների վրա: Չգիտի: Ինքը կուշտ է...
Հայաստանը 30%-ից էլ քիչ է ցորենով ինքնաբավ: Ավելի պարզ՝ երեք մատնաքաշից երկուսը թխվել է ներմուծված (բացարձակ մեծամասնությունը` Ռուսաստանից) հացահատկից: Եթե Հայաստանի իշխանություններն ուզում են նվազեցնել ներմուծումներից կախվախությունը, պետք է բարձրացնեն ցորենի ինքնաբավության աստիճանը:
Հայաստանի վարելահողերի կեսը չի մշակվում: Ելնելով բնակլիմայական պայմաններից ու ոռոգման համակարգի վիճակից, այդ հողերի զգալի մասի վրա հիմնականում հացահատիկ կարող է աճել:
Օգնեք գյուղացիներին, որ չմշակվող հողերը մշակեն, հաց ցանեն: Քավ լիցի, չեմ ասում բարձրարժեք մշակաբույսերի փոխարեն ցորեն ու գարի ցանեք: Խոսում եմ չմշակվող հողերի մասին, խոսում եմ երկրի պարենային անվտանգության մասին: Բայց դե, սրանց համար կարևորն օրիգինալ երևալն է: Ջահնամ, թե ծաղրի առարկա չեն դարձել»,- գրել է պատգամավորը:
Օգնեք գյուղացիներին, որ չմշակվող հողերը մշակեն, հաց ցանեն: Քավ լիցի, չեմ ասում բարձրարժեք մշակաբույսերի փոխարեն ցորեն ու գարի ցանեք: Խոսում եմ չմշակվող հողերի մասին, խոսում եմ երկրի պարենային անվտանգության մասին: Բայց դե, սրանց համար կարևորն օրիգինալ երևալն է: Ջահնամ, թե ծաղրի առարկա չեն դարձել»,- գրել է պատգամավորը: