Բալասանյանի հայտարարությունը թուլացնում է ՀՀ-ի և Արցախի անվտանգության համակարգը. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Վիտալի Բալասանյանը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար, պետք է չանի հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել մեր անվտանգությունը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգ», - ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, ով Բալասանյանի հայտարարությունը որակել էր տարօրինակ՝ նշելով, որ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյան պետք է իր խոսքում պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, Քոչարյանն ասաց, որ պատշաճ է համարում տվյալ արաձագանքը. 

«Այդ պահվածքը, եթե նկատում եք, մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել և դա ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգն, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել, չի կարելի է այդպիսի բան անել»:

Տեսանյութեր

Live

Լրահոս