Վթար՝ Ստավրոպոլի տարածաշրջանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 13, 24News

մեքենա

Մայիսի 12-ին` ժամը 16:40-ին, ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է հաղորդվել, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ի ՕՀ-ի հետ. պարզվել է, որ մայիսի 12-ին` ժամը 08։30-ի սահմանում, Ստավրոպոլի տարածաշրջանի Կոչուբեյ-Նեֆտեկումսկ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի ավտոճանապարհի 257-րդ կմ-ին՝ Սովետական շրջանի Նինա գյուղի մոտակայքում, «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով Գ.Մ.-ն, Տ.Ս.-ն և  անձը չպարզված մեկ քաղաքացի տեղափոխվել են Զելենոկումսկի քաղաքային հիվանդանոց, որտեղ անձը չպարզված քաղաքացին, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը չի հաջողվել ճշտել:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ԱԳՆ ներկայացուցչին: