ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Մոլդովայի ընտրություններում քվեաթերթիկների 99,46 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ գործող նախագահ Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 55,22 տոկոսը, Ստոյանոգլոյի օգտին՝ 44,78 տոկոսը։ Այս մասին հայտնում է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Սանդուն հայտարարել է, որ այս ընտրություններում հաղթել է Մոլդովան, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին երկրում և արտերկրում ու խոստացել է լինել բոլոր մոլդովացիների նախագահը:
--00—ՅՄ