Սպերցյանը՝ Օրենբուրգի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

տտ.j

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի 14-րդ տուրի՝ «Օրենբուրգի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Կիրակի օրը Կրասնոդարում կայացած հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել խաղի 79-րդ րոպեին՝ տուգանայինից կատարած շեշտակի հարվածով։

«Հանդիպման լավագույն խաղացող» մրցանակը շնորհվում է ՌՊԼ-ի յուրաքանչյուր խաղից հետո, հաղթողները ընտրվում են լիգայի և MATCH PREMIER հեռուստաալիքի կողմից:

--00—ԼՀ