Նոյեմբերի 1-ին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային 4 պատահար է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Capture

Նոյեմբերի 1-ի ժամը 15.30-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նորամարգ գյուղի 12-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

***

Նոյեմբերի 1-ի ժամը 16.20-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «ՎԱԶ-2199» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «ՎԱԶ-2199»-ի վարորդը՝ 77-ամյա Ռաֆիկ Ն-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

***

Նոյեմբերի 1-ի ժամը 22.45-ի սահմաններում Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ԻԶՀ 27156» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Օպել» մեքենայում առաջացել է հրդեհ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» վարորդը՝ 19-ամյա Թաթուլ Ղ-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

***

Նոյեմբերի 1-ի ժամը 18.50-ին Արմավիր-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին իրար են բախվել «Օպելը» և «Մերսեդես» մակնիշի բեռնատարը: «Օպելի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ արձանագրվել է ուղևորներից 50-ամյա Գոհար Խ.-ի մահը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ