Թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի էջը փակված է, ժողովրդին հակադրվելը մեծ համարձակություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

«Շատ հեշտ է հեղափոխության ալիքի վրա չակերտավոր արդարադատություն անել, բայց պետք է համբերենք, որ սխալներ չանենք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

Պատգամավորը վստահեցնում է, որ իշխանական թիմն իրեն թույլ չի տվել քաղաքական գործիքներով իրավական խնդիրներ լուծել։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությանը՝ Բոշյանը նշել է, որ Քոչարյանի հարց իրենց օրակարգում չկա, ավելին՝ եթե օրենքը նրան թույլ է տալիս քաղաքական գործունեությամբ զբաղվելու, ոչ ոք չի կարող նրան կաշկանդել։

Շարունակությունը՝ տեսանյութում։