Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2024-11-04_18-55-14

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4880 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 223, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 271, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 296, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 360 և 1479 այլ իրավախախտումներ։ 149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 171-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 82-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 176-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15872 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 327 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 271, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1020 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 3758, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 368, վարելիս հեռախոսից օգտվելու՝639, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45, արագության գերազանցման՝ 1622 և 4082 այլ իրավախախտումներ։ 693 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1765-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 640-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 60-ը՝ բեռնատարներ, 217-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 50 անձ։

--00—ՅՄ