Ագարակը ապրելու և զարգանալու է, բոլորիցս է կախված քաղաքի ապագան․ հանքաշինարարի քաղաքը 75 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Նոյեմբերի 2-ին Հայաստանի հարավային դարպասը՝ Ագարակը, նշեց հիմնադրման 75 ամյակը։ Համայնքի ղեկավարությունն ու հյուրերը հարգեցին զոհվածների հիշատակը։

Համայնքում կազմակերպվեց հեծանվային շքերթ և ցուցահանդես։

«Ագարակն այն լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է ամենաանբարենպաստ պայմաններում ստեղծել այնպիսի բնակավայր, որն այսօր գրավիչ է բոլորի համար։ Սա բնակչության շնորհքն է։», - համայնքի տոնին նվիրված միջոցառման ընթացքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Ագարակն ունի ապագա, այն պետք է ապրի և զարագանա։ Շնորհավորում եմ բոլորիս տոնի կապակցությամբ, խաղաղ երկինք եմ մաղթում, մեզնից յուրաքանչյուրից է կախված Ագարակի ապագան», - իր խոսքում ասաց «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը։ 

«Թեև Ագարակը խոշոր քաղաք չէ, բայց ունի աշխատանքային հարուստ պատմություն, որը գրվել է հանքաշինարարի և սերունդների նվիրական աշխատանքով և իր ուրույն տեղն է զբաղեցնել լեռնահանքային արդյունաբերության մեջ», - ընդգծեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։

«ԱՊՄԿ» ՓԲԸ աշխատակից Հռիփսիկ Ղարախանյանը, բնութագրելով ագարակցիներին, համոզմունք արտահայտեց․ «Ագարակցիներն աշխատող են, յուրաքնչյուրն իր գործը գիտի։ Կուզեմ, որ մեր կոմբինատը երկար տարիներ աշխատի, մեր շրջանից մարդկանց արտագաղթ ընդհանրապես չլինի։»։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ