ՔՊ-ում «чистка»-ներ են, նոր լծակներ են ուզում ձեռք բերել, որ ընտրություններին շահեկան դիրքում լինեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է ահագնանալ, Իրանի ու Իսրայելի հարաբերություններում պետք է ապավինել Իսրայելի իշխող էլիտայի ռացիոնալությանը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։

«Իսրայելը ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու նպատակ ունի,  իր առջև դրել է «Համասը», «Հեզզբոլահը» վերացնել և չեզոքացնել Իրանը, նրան այնպիսի մեծ հարված տալ, որ հակաիսրայելական ուժերին չկարողանան աջակցել»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Սողոմոնյանի կարծիքով, անգամ պայմանագիր կնքելուց հետո կոնֆլիկտը շարունակվելու է, շատ չլուծված հարցեր կան, վառոդի տակառը մնալու է, որից օգտվելու են միջազգային խաղացողները։

Խոսելով Գյումրիում առկա իրավիճակից, ընդդիմադիր ավագանու անդամների մանդատները դնելու որոշման մանրամասներից և հնարավոր ճնշումներից, Սողոմոնյանը նկատեց, որ ՔՊ-ն վերացնում է ՏԻՄ-ը, ինչը ժողովրդավարության ցուցիչն է․

«ՔՊ-ում «чистка»-ներ են իրականացվում՝ պատրաստվելով ընտրությունների, քանի որ ՔՊ-ի  վարկանիշը ընկել է, նոր լծակներ են ուզում ձեռք բերել, որպեսզի շահեկան դիրքում լինեն»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ