Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

cv

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և «GAZelle» (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «GAZelle» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Ռ․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ ուղղել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

--00—ԼՀ