Վերապատրաստումներ` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

tt.pn

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):

 ՈՒԱՀ-ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդներ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս տիրապետելու օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:

Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո մասնագետները կշարունակեն իրենց խորհրդատվական աշխատանքներն անվճար։

Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայական, որով մասնակիցը կկարողանա ուժերը փորձել հավաստագրման քննություններում:

Այլ մանրամասներ՝ այստեղ:

 --00—ԼՀ