ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում երթևեկույթունն արգելափակվել է. այս պահին խորհրդարանի մոտ հավաքվում են քաղաքացիական հասարակության և ընդդիմության անդամները։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կողմից «կեղծված և գողացված» ընտրությունների դեմ:
Այս պահին խորհրդարանի մոտ ոստիկանության հատուկ մոբիլիզացիա է. իրավապահները ներկա են ինչպես Չիտաձեի, այնպես էլ Ապրիլի 9-ի, ինչպես նաև Ճիճինաձեի փողոցներում։
Երեք եվրոպամետ ընդդիմադիր միավորումների երթը «Սադգուրիս մոեդանի» հրապարակից շարժվում է դեպի Ռուսթավելիի պողոտա։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները կզբաղեցնեն ամբիոնը և հանրահավաքի եկած հանրությանը կներկայացնեն գործողությունների ծրագիրը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ