ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հիի հետ:
Ցոյ Սոն Հին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին հանդիպման համար և նրան փոխանցել ջերմ, ընկերական ողջույններ Կիմ Չեն Ինից: Պուտինն ի պատասխան նշել է՝ «ընկերների հետ Ռուսաստանի Ժողովրդական միասնության տոնը դիմավորելը շատ լավ ավանդույթ է»:
Ցոյ Սոն Հին Վլադիվոստոկ է ժամանել հոկտեմբերի 29-ին, որից հետո նա ժամանել է Մոսկվա։ Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարն իր ռուս գործընկերոջ հետ նոյեմբերի 1-ին Յարոսլավլի կայարանում բացել է հուշատախտակը 1949 թվականին ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի՝ ԽՍՀՄ կատարած այցի կապակցությամբ: Նույն օրը Լավրովը բանակցություններ է վարել Ցոյ Սոն Հիի հետ։ Այդ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել «հյուսիսկորեացի ընկերներին» Ուկրաինայում այժմ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշման համար։
Տեսանյութը՝ հղմամբ։
Տեսանյութը՝ հղմամբ։
--00—ՍՊ