Էրդողանը կոչ է արել տարածաշրջանում «բռնությունը դադարեցնելու» նպատակով գործողություններ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Սուդանիի հետ։

Հանդիպման օրակարգում է եղել ահաբեկչության դեմ պայքարը, Պաղեստինի Գազայի հատվածում  և Լիբանանում տիրող իրավիճակն ու Իսրայելի գործողությունները։

Էրդողանը, անհանգստություն հայտնելով այդ երկրներում տիրող իրավիճակի մասով, թե՛ հարևան երկրներին և թե՛ միջազգային հանրությանը կոչ է արել տարածաշրջանում «բռնությունը դադարեցնելու» նպատակով կոլեկտիվ գործողություններ իրականացնել։

Բացի այդ, թուրք ղեկավարը անհրաժեշտ է համարել երկու երկրների հարաբերությունների ամրապնդումն ու կոչ արել լավարկել կապերը՝ «Զարգացման ճանապարհ» ծրագրի միջոցով լայն ճանապարհ և նավահանգստային ցանց հիմնելով։

 --00—ՍՊ