ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Մոլդովայում տեղի ունեցան նրա անկախության տարիների ամենաոչժողովրդավարական ընտրությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իշխանությունների կողմից աննախադեպ բռնաճնշումներ են եղել ընդդիմության և անկախ լրատվամիջոցների, առաջին հերթին՝ ռուսալեզու ԶԼՄ-ների նկատմամբ»,- նշել է նա։
Ըստ Զախարովայի՝ արևմտյան երկրներն անթաքույց միջամտություն են ունեցել Մոլդովայի ընտրական գործընթացին․ «Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ, ինչպես 2020 թվականի նախորդ նախագահական ընտրություններում, Մ.Սանդուի հաղթանակն ապահովեցին արևմտյան երկրներում բնակվող մոլդովական սփյուռքի ձայները, մինչդեռ հենց Մոլդովայի բնակիչների մեծ մասը, ըստ էության, անվստահության քվե տվեցին գործող նախագահին և իշխանությունների ապակառուցողական ուղեգծին»,- ասել է նա։
--00—ՍՊ