Ռուսական տարածաշրջանում հրթիռային վտանգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

gg
Օրյոլի մարզի տարածքում հրթիռային վտանգ է հայտարարվել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տարածաշրջանի ղեկավար Անդրեյ Կլիչկովը՝ Telegram-ի իր ալիքում․

«Եթե տանն եք, թաքնվեք ամուր պատերով առանց պատուհանների սենյակներում՝ միջանցքում, լոգարանում։ Եթե փողոցում եք, մտեք մոտակա շենք կամ հարմար թաքստոց», - գրել է նա։ 

 --00—ՍՊ