ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից մեկում։ Հրավիրել է «Քաղպայմանագրի» միայն կին պատգամավորներին, ասել-խոսել-ուրախացել-զվարճացել են։
Հավանաբար, այսպիսով փորձում է իր նկատմամբ կանանց մոտ բարեհաճ վերաբերմունք ստեղծել։ ՔՊ-ում, սակայն, հումորի եւ զվարճության թեմա է դարձել այդ խնջույքը, մանավանդ որ այդ հանդիպմանը, ՔՊ-ական փափկասուններից բացի, ներկա է եղել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ